ՌԴ նախագահի օգնական Յուրի ՈՒշակովը հայտարարել է, որ Ռուսաստանի, Չինաստանի և Հյուսիսային Կորեայի առաջնորդները Չինաստանում կայացած տոնական միջոցառումների ժամանակ «դավեր նյութելու» միտք չեն ունեցել։ Ավելի վաղ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը, մեկնաբանելով Պեկինում անցկացված ռազմական շքերթը, Ռուսաստանին, Չինաստանին և Հյուսիսային Կորեային մեղադրել էր ԱՄՆ-ի դեմ «դավադրություն» պլանավորելու մեջ։               
 

Դուք ասում եք՝ մոռանա՞նք Եղեռնը

Դուք ասում եք՝ մոռանա՞նք Եղեռնը
28.01.2022 | 13:13

1915-ից ինձ բաժանում է բավական պատկառելի ժամանակահատված։
Իմ հայրական տանը չխոսելիք թեմա է եղել Եղեռնը, որին զոհ են գնացել հորս երկու եղբայրներն ու քույրերը։
60-ականներին էր։ Մի անգամ պետով ու ծետով հավաքվեցին, որոշեցին նամակ գրել «Հայրենիքի ձայն» խմբագրությանը։
Փնտրել։
Արձագանք չեղավ։

1973-ին տատս կնքեց մահկանացուն։
Վերջին բառերն էին․ «Էրեխե՜ք, էկեք հաց տամ»։
Կրկնում եմ՝ վերջին շնչում ասված բառերն էին, ու այդպես էլ խռով գնաց այս աշխարհից։

Նկարում պատկերված հեքիաթային տղան իմ արյան շարունակությունն է։
Նահատակվել է 2016-ի ապրիլյան քառօրյայում։

Թուրքեր ու թուրքածին լամուկներ, ես մինչև հիմա հորս երկու եղբորն ու երկու քույրերին եմ փնտրում, Աստծո գրեթե յուրաքանչյուր օր հավերժ իր տասնիննի մեջ մնացած իմ Վիտյայի հետ եմ զրուցում։

Դուք ասում եք՝ մոռանա՞նք Եղեռնը, թուրքի հետ հա՞ց կիսենք։
Դուք արեք։ Ձեր հացը ժահրով է շաղախված։
Իսկ ես հիմա, հենց հիմա, էս բարիլույսով բաժակ եմ բարձրացնում ու խմում Հայոց Բանակի կենացը։
Փառքդ շատ, հայ զինվոր, դու ես մեր ինքնության միակ ապավենը ու հենց դու ես երկիրը մաքրելու թուրքերից ու թուրքածիններից։

Մարտին Հուրիխանյան

Դիտվել է՝ 26406

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ